1902 թվականի մարտի 6-ին պաշտոնապես հիմնվում է «Madrid FC»-ն:
1905թ. ապրիլի 18-ին «Մադրիդը» առաջին անգամ հաղթում է Իսպանիայի առաջնությունը:
1920թ. հունիսի 29-ին Իսպանիայի թագավորը «Մադրիդին» շնորհում է «Արքայական» տիտղոսը: Ակումբի անվան մեջ ավելանում է «Real» բառը:
1923թ. ապրիլի 29 - Բացվում է «Սյուդադ Լինեալ» 8000 տեղանոց մարզադաշտը: Բացման խաղին «Ռեալ Մադրիդը» վստահ հաղթանակ է տանում «Իռուն» ակումբի նկատմամբ՝ 2:0 հաշվով:
1924թ. մայիսի 17 - Բացվում է 15000 տեղանոց «Չամարտին» մարզադաշտը:
1931թ. ապրիլի 30 - «Ռեալը» դառնում է Իսպանիայի չեմպիոն՝ չպարտվելով ոչ մի խաղում:
1934թ. մայիսի 6 - 17 «անապատային» տարիներից հետո «Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի Գավաթը՝ եզրափակչում 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Վալենսիայի» նկատմամբ:
1936թ. հունիսի 21 - «Ռեալը» «Բարսելոնայի» հետ խաղում նվաճում է Իսպանիայի Գավաթը (2:1):
1943թ. հունիսի 13 - Մադրիդի «Ռեալը» գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում պարտվում է «Բարսելոնային» 3:0 հաշվով: Սակայն պատասխան խաղում «Ռեալը» սեփական դաշտում ջախջախում է կատալոնացիներին 11:1 հաշվով:
1943թ. սեպտեմբերի 15 - Ակումբի նախագահ է նշանակվում Սանտյագո Բեռնաբեուն:
1947թ. դեկտեմբեր - Բացվում է «Էստալդո Սանտյագո Բեռնաբեու» նոր մարզադաշտը:
1948թ. մայիսի 27 - Ակումբի անդամների Գլխավոր Ժողովը միաձայն որոշում է Սանտյագո Բեռնաբեույին շնորհել «Պատվավոր և վաստակավոր նախագահի» կոչումը:
Նկարում Ալֆրեդո Դի Ստեֆանոն է ճախրում:
1953թ. սեպտեմբերի 27 - Թիմում իր դեբյուտն է նշում «Ռեալի» պատմության մեջ ամենահռչակավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն:
1954թ. ապրիլի 18 - «Ռեալը» նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը:
1956թ. հունիսի 13 - «Ռեալ Մադրիդը» նվաճում է Եվրոպայի իր առաջին Գավաթը, որը հետո կոչվելու էր Չեմպիոնների Լիգա:
1957թ. մայիսի 30 - «Ռեալը» «Ֆիորենտինայի» հետ խաղում նվաճեց իր Չեմպիոնների լիգայի երկրորդ Գավաթը:
1958թ. մայիսի 28 - Մադրիդի «Ռեալը» հաղթելով «Միլան»-ին 3:2 հաշվով դառնում է Եվրոպայի եռակի գավաթակիր:
1959թ. հունիսի 3 - «Ռեալը» չորրորդ անգամ է դառնում Եվրոպայի գավաթակիր:
1960թ. մայիսի 18 - «Ռեալ Մադրիդը» նվաճում է իր հինգերորդ անընդմեջ Եվրոպայի Գավաթը ջախջախելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (7:3):
1961թ. մարտի 12 - «Ռեալը» հերթական անգամ հաղթանակ է տանում Իսպանիայի առաջնությունում` այդ ժամանակ դառնալով ռեկորդի հեղինակ:
1962թ. հուլիսի 8 - «Ռեալը» հաղթանակ տանելով «Սեվիլիայի» նկատմամբ 2:1 հաշվով՝ դառնում է Իսպանիայի Գավաթակիր:
1963թ. օգոստոսի 20 - Վենեսուելայում առևանգում են Ալֆրեդո դի Ստեֆանոյին: Պատմությունը շատ շուտ լուծում ստացավ և երկու օր անց Դի Ստեֆանոն ազատ արձակվեց:
1966թ. մայիսի 11 - Պարտության մատնելով «Պարտիզանին»՝ «Ռեալը» նվաճում է Եվրոպայի իր վեցերորդ Գավաթը:
1975թ. նոյեմբերի 5 - Մադրիդի «Ռեալը», Եվրոպայի Գավաթի շրջանակներում 1:4 հաշվով պարտվում է «Դերբիին», բայց պատասխան հանդիպման ժամանակ կամային հաղթանակ է տանում 5:1 հաշվով, և անցկացնում իր հիասքանչ խաղերից մեկը:
1978թ. հունիսի 2 - Մահանում է դոն Սանտյագո Բեռնաբեուն, ով նախագահել էր Մադրիդյան «Ռեալը» 35 տարի շաչունակ:
1978թ. սեպտեմբերի 3 - Լուիս դե Կարլոսը ընտրվում է ակումբի նախագահ:
1980թ. հունիսի 4 - Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Գավաթը իրար մեջ խաղարկում են «Ռեալ Մադրիդն» ու «Կաստիլյան»: Առաջին թիմի ու ֆիլիալի մենամարտը ավարտվում է «Ռեալի» հաղթանակով՝ 6:1:
1982թ. փետրվարի 11 - «Ռեալ Մադրիդը» դառնում է առաջին թիմը, որի մարզադաշտում կիրառվում են վիդեովահանակները:
1983թ. դեկտեմբերի 4 - Ալֆրեդո Դի Ստեֆանոն «Ռեալ» է վերադառնում արդեն որպես մարզիչ:
1985թ. մայիսի 22 - «Ռեալ Մադրիդը» նվաճում է ակումբի պատմության մեջ ՈՒԵՖԱ-յի առաջին Գավաթը:
1985թ. մայիսի 24 - Ռամոն Մենդոսան դառնում է ակումբի նախագահ:
1990թ. մայիսի 6 - «Ռեալ Մադրիդը» հինգերորդ անգամ անընդմեջ դառնում է Լա Լիգայի չեմպիոն և նոր ռեկորդ է սահմանում՝ 38 խաղում - 107 գնդակ:
1993թ. հունիսի 26 - «Ռեալ Մադրիդը» «Սարգոսայի» հետ խաղում նվաճում է իր 17-րդ Իսպանիայի Գավաթը:
1994թ. մայիսի 25 - «Ռեալ Մադրիդը» «Բոկա Խունիորսի» նկատմամբ 4:3 հաշվով տարած հաղթանակից հետո դառնում է Իբերիայի I Գավաթի չեմպիոնը:
1995թ. հունվարի 7 - «Ռեալ Մադրիդը» Վալդանոյի գլխավորությամբ «Սանտյագո Բեռնաբեույում» հողին է հավասարեցնում «Բարսելոնային»: Այդ պատմական հանդիպումը ստանում է «Դարի խաղ» անվանումը:
1995թ. նոյեմբերի 20 - Ռամոն Մենդոսայի հրաժարականից հետո «Ռեալի» նախագահ է հռչակվում Լորենսո Սանսը:
1997թ. հունիսի 12 - «Ռեալ Մադրիդը» 27-րդ անգամ դառնում է Իսպանիայի չեմպիոն:
1998թ. հունվարի 12 - ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդը» անվանում է Պատմության մեջ Լավագույն Ակումբ:
1998թ. մայիսի 20 - «Յուվենտուսի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո մադրիդյան «Ռեալը» դառնում է Եվրոպայի յոթակի գավաթակիր:
1998թ. դեկտեմբերի 1 - «Ռեալ Մադրիդը» «Էստադյո Օլիմպիկո» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթելով բրազիլական «Վասկո Դա Գամային», նվաճում է իր երկրորդ Միջմայրցամաքային գավաթը:
2000թ. մայիսի 24 - Մադրիդյան «Ռեալի» թագարանը համալրվում է Չեմպիոնների ութերորդ Գավաթով:
2000թ. հունիսի 16 - «Ռեալի» նոր նախագահն է Ֆլորենտինո Պերեսը:
2000թ. դեկտեմբերի 23 - ՖԻՖԱ-ն Մադրիդի «Ռեալին» հանձնում է XX դարի Լավագույն Ակումբի տիտղոսը:
2001թ. մայիսի 26 - «Ռեալ Մադրիդը» «Ալավեսի» նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակից հետո նվաճում է Իսպանիայի չեմպիոնի իր 28-րդ տիտղոսը:
2001թ. հուլիսի 9 - Զինեդին Զիդանը հագնում է մադրիդյան «Ռեալի» սպիտակ մարզաշապիկը:
2001թ. օգոստոսի 23 - «Ռեալը» հաղթելով «Սարագոսային»՝ նվաճում է Իսպանիայի Սուպերգավաթը:
2002թ. մարտի 6 - «Ռեալը Մադրիդը» 100 տարեկան է:
2002թ. մարտի 6 - Իսպանիայի Գավաթի եզրափակիչը Թագավորական ակումբի համար հաջող չստացվեց: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ «Ռեալի» Հարյուրամյակի օրը, ավելի ուժեղ գտնվեց «Դեպորտիվոն»՝ 2:1
2002թ. մայիսի 15 - Մադրիդյան «Ռեալը» դառնում է Չեմպիոնների լիգայի իննակի գավաթակիր:
2002թ. օգոստոսի 31 - «Ռեալ Մադրիդը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը:
2002թ. սեպտեմբերի 1 - Մադրիդյան «Ռեալ» է տեղափոխվում Ռոնալդոն:
2002թ. դեկտեմբերի 18 - Արքայական ակումբի Հարյուրամյակի խաղը՝ «Ռեալ Մադրիդ» - Աշխարհի Հավաքական: Խաղը վերջանում է 3:3 հաշվով:
2006թ. փետրվարի 27 - Ֆլորենտինո Պերեսը հրաժարվեց իր նախագահական աթոռից: 2006-ի հուլիսի 2-ին Ռամոն Կալդերոնն ընտրվեց նախագահ:
2009թ. հունիսի 1 - Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց Ռեալի նախագահի պաշտոնում:
2009թ Հունիսի 9 - Ռիկարդո Կական «Միլանից» 68 մլն եվրոյի դիմաց եկավ «Ռեալ»: Հետո ակումբը 80 մլն ֆունտ ստեռլինգով (93,4 մլն եվրո) գնեց Կրիշտիանու Ռոնալդուին:
2009թ. հուլիսի 1-ին պաշտոնապես հաստատվեց Կարիմ Բենզեմայի տեղափոխությունը:
2010 թ. հուլիսի 28 - Ռաուլը պայմանագիր է կնքում «Շալկե-04»-ի հետ ու հեռանում «Ռեալ»-ից:
New York City, 2009, by Thomas Claveirole